News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրությունը որոշակի մոլորության մեջ է այն հարցի շուրջ, թե ինչ է քննարկվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա շեշտեց, որ ՄԻԵԴ-ում չի քննարկվում՝ Ցեղասպանություն եղել է, թե ոչ, քննարկվում է, թե իրավունք ունի՞ մարդն իր խոսքի մեջ կասկածի տակ դնել Ցեղասպանության փաստը: «Ընթերցածս ելույթներում հիմնականում տեսա զգացմունքային, պաթոսային խոսքեր, պատմագրական, գեղարվեստական ոճ, իրավաբանություն քիչ նկատեցի, նման էր պատմաբանների սիմպոզիումի ելույթների: Չի բացառվում, որ այդ զգացմունքային պահերը հատուկ արված են դատավորների զգացմունքների վրա ազդելու համար: Փաստաբաններ կան, որ այդպիսի ոճ ունեն եւ դա սխալ չէ, պարզապես ցանկալի կլիներ իրավաբանություն, իրավունք, եվրոպական կոնվենցիայի եւ դրա մեկնաբանությունների, աղբյուրների վրա հղումներ ավելի շատ լիներ»,-ասաց Հայկ Ալումյանը:

Նա շեշտեց, որ դատարանում պետք է վեճի առարկա լիներ խոսքի ազատության եւ դրա սահմանափակումների հարցը, Կոնվենցիան պաշտպանում է խոսքի ազատությունը, բայց կան որոշ սահմանափակումներ՝ որ դեպքերում եւ որտեղ կարող է սահմանափակվել խոսքի ազատությունը:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից կայացվելիք վճռին, Հայկ Ալումյանն ասաց, որ, իհարկե, ցեղասպանությունը եղել է եւ պետք է genocide բառը կիրառվի:

«Ես այն կարծում եմ, որ այս հարցի շուրջ պետք է վիճեին իրավաբանները, սա պետք է լիներ հիմնական թեզը, ոչ թե այն, թե ինչ դաժան են կոտորել մեզ, երեւի ճիշտ հարթակ չէինք ընտրել դրա համար»,-ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ այս գործով վճռի վրա ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր չունենալը չի անդրադառնա:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ստրասբուրգում մեկնարկել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումները, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես երրորդ կողմ:

2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար  դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։

Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։

Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ