News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2014 թ. մարտին Malaysia Airlines-ի MH370 չվերթի անհետացած օդանավի ուղեւորները պաշտոնապես մահացած են ճանաչվել:

Հունվարի 29-ի մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է  թագավորության քաղաքացիական ավիացիայի բաժնի պետ Ազհարուդին, Աբդուլ Ռահմանը (Azharuddin Abdul Rahman):  Ըստ Ռահմանի՝ փրկարարներին այդպես էլ չի հաջողվել գտնել օդանավի բեկորները, սակայն դրանց որոնումը առաջնահերթ է իշխանությունների համար: 

Մալայզիայի քաղաքացիական ավիացիայի բաժնի պետը հայտարարել է, որ օդանավի հետ կատարվածը պաշտոնապես ճանաչվել է դժբախտ պատահար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

2014 թ, մարտի 8-ին Malaysia Airlines-ի Boeing 777-200 օդանավը, որն իրականացնում էր Կուալա Լումպուրից դեպի Պեկին MH370 չվերթը՝ 227 ուղեւորներով եւ անձնակազմի 12 անդամներով, անհետացել էր ռադարների էկրաններից: Ենթադրվում է, որ օդանավն աղետի է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ