News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեր գները, ասենք, ռուսականի հետ համեմատելու համար ներկայում հետաքրքիր խնդիր է առաջացել: Հայաստանում ռուսական ռուբլու նկատմամբ դրամի փոխարժեքը նկատելիորեն ամրապնդվել է (մեկ տարվա ընթացքում՝ 1.7 անգամ), իսկ դոլարի նկատմամբ՝ թուլացել (16%-ով): Սակայն Ռուսաստանում ռուբլին դոլարի նկատմամբ հսկայական անկում է արձանագրել՝ 1.9 անգամ:

Այդ պատճառով արժույթի փոխարժեքի գործոնը կարող է հանգեցնել գների իրական հարաբերակցության խեղման: Կարելի է այլ մեթոդ օգտագործել. հաշվարկել, թե որքան կարեւորագույն սննդամթերք կարելի է գնել նվազագույն աշխատավարձով: Այստեղ նույնպես խնդիր կա: Գաղտնիք չէ, որ մեր «ստվերային զբաղվածությունում», որտեղ առանձնապես բարձր որակավորում անհրաժեշտ չէ, աշխատավարձը նկատելիորեն քիչ է սահմանված նվազագույնից:

Չանտեսենք նաեւ այն գործոնը, որ Ռուսաստանում միջին աշխատավարձը մի քանի անգամ ավելին է այդ ոլորտում մեր «ձեռքբերումներից»:  Սակայն համեմատությունը կատարենք՝ որպես հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձի եւ գների մասին պաշտոնական տվյալները: Հաշվի առնենք մի քանի պայման: Ասենք՝ հացի «կիլոգրամը» Ռուսաստանում ավելի մոտ է այդ քաշին, քան Հայաստանում:

Համեմատության համար վերցնենք ռուսական Կրասնոդար քաղաքը (տես՝ աղյուսակը), որը բնակչության թվով համադրելի է Երեւանի հետ: Այդ քաղաքում, որն աշխարհագրորեն մոտ է մեր երկրին, մեր բազմաթիվ հայրենակիցներ են ապրում: Որոշ տվյալների համաձայն, Կրասնոդարի երկրամասում, ընդհանուր առմամբ, շուրջ 650-700 հազար հայ կա:

Ռուսաստանում նվազագույն աշխատավարձը մեկ տարվա ընթացքում ավելացել է 7.4%-ով: Դա զգալիորեն զիջում է գնաճի տեմպերին, որը տարեկան կտրվածքով կազմել է 13%: Հաշվի առնենք նաեւ, որ արդյունաբերական գնաճն այս երկրում առանձնացել է առավել կտրուկ աճով:

Այսպես, Կրասնոդարում սերուցքային կարագի մանրածախ գինը տարեկան կտրվածքով միջինում աճել է շուրջ 1.3 անգամ (հունվարի 26-ի դրությամբ), տավարի մսինը՝ 1.2 անգամ, խոզինը՝ 1.3 անգամ, շաքարավազինը՝ 1.8 անգամ, սառեցված ձկան գինը՝ 1.5 անգամ: Ռուսաստանցիների այդքան սիրելի հնդկաձավարը թանկացել է 1.8 անգամ, ավելի քիչ տարածված բրինձը՝ 1.4 անգամ եւ այլն:

Ներկայում մեր հյուսիսային հարեւանի մոտ իրավիճակն այնպիսին է, որ գներն ավելանում են ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ: Բանը հասել է նրան, որ մարզային դատախազությունները վերջերս ստուգումներ են անցկացրել ցանցային խանութներում՝ սպեկուլյացիայի դեպքեր հայտնաբերելու համար: Սակայն անցյալի փորձը ցույց է տալիս, որ միայն վարչական միջոցառումներով գների աճը կանգնեցնելն անհնար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ