News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրավունք ունի սեփական կամքով հրաժարվել պետության ղեկավարի ընտրություններից: Նա հավելել է, որ Մոսկվան չի կարող խանգարել իրեն ղեկավարել երկիրը, գրում է «Ինտերֆաքսը»:

Պետության ղեկավարը նշել է, որ չի վախենում իրեն պաշտոնանկ անելու փորձերից: «Ինչ վերաբերում է ինձ թոշակի ուղարկելուն, ես այդ մասին շատ չոր ասացի Կրեմլում: Ինձ հնազանդեցնելն անհնար է: Ինձ կարող են կախել, սպանել, բայց քաղաքական ուղղությունս  փոխել չեն կարող ստիպել», - հայտարարել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ կարող է լքել պաշտոնն այն դեպքում, եթե ժողովուրդը դա ցանկանա: «Հաճախ եմ ընդդիմադիր մամուլից լսում՝ 20 տարի, որքան կարելի է: Բայց ես ինքս չեմ հեռանա: Եթե երկիրը փլուզվի, իսկ ես ինքս հեռանամ, ինձ կմեղադրեն, եթե այդ ժամանակ դեռ ողջ լինեմ», - ասել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ