News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի արեւելքում  գտնվող Մեհթարլամ քաղաքու թաղման արարողության ժամանակ պայթյունի հետեւանքով 16 մարդ է զոհվել, եւս 39-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհերի մասին։

Լահման նահանգի ղեկավարի մամուլի քարտուղարը հայտնել է, որ զոհերի թվում են ոստիկանության քննչական բաժնի ղեկավարը, ինչպես նաեւ 3 սպաներ։ Իրավապահ մարմինների եւս 3 ներկայացուցիչներ վիրավորվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Պայթյունը որոտացել է տեղի ոստիկանության աշխատակցի թաղման ժամանակ: Մահապարտ ահաբեկիչը մտել է բազմության մեջ, ապա գործի դրել պայթուցիկ սարքը: Ներկա պահին ոչ ոք չի վերցրել իր վրա ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ պայթյունի հետեւում կանգնած է «Թալիբան» շարժումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ