News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի իշխանությունները Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրների կողմից Charlie Hebdo-ի խմբագրության վրա ահաբեկչական հարձակում իրականացնելու գործով կասկածյալ Ֆրից-Ժոլի Ժոակինին արտահանձնել են Ֆրանսիային ։

Ժոակինը Բուլղարիայի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր հունվարի 1-ին՝ թուրքական սահմանը հատելիս։ Ենթադրվում է, որ նա Թուրքիայից ծրագրել է հասնել Սիրիա։

Արտաքսվողը ժխտում է ահաբեկչական գործունեությանն իր ներգրավվածությունը։ Նրա խոսքով՝ նա ծանոթ է եղել Քուաշի եղբայրներից մեկի հետ, սակայն տեղյակ չի եղել լրագրողների վրա հարձակման նրանց ծրագրերին, հաղորդում է «Ռոսբալտը»։

Ակնկալվում է, որ Ժոակինը այսօր արդեն կհարցաքննվի Փարիզի ահաբեկչության հարցերով դատական քննիչի կողմից։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա ահաբեկչական գրոհի արդյունքում Փարիզում զոհվել էր 12 մարդ: Ահաբեկչության հեղինակները՝ Քուաշի եղբայրները, ոչնչացվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայում Եվրատեսիլից առաջ ակցիա է թույլատրվել, որի ժամանակ Ղուրան կայրեն
Ցույցը տեղի կունենա մայիսի 3-ին...
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Ամենաշատ