News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայի ամերիկացի գիտնականը լրտեսության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Նա Վենեսուելայի կառավարության պաշտոնական ներկայացուցչին ԱՄՆ-ի միջուկային զենքի մասին տվյալներ է փոխանցել, ասվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հայտարարության մեջ։

Պեդրո Լեոնարդո Մաչերոնին 2013թ. հունիսին մեղավոր է իրեն ճանաչել մի շարք լրտեսական դեպքերին ներգրավված լինելու մեջ։ 79-ամյա արգենտինացին ԱՄՆ-ի քաղաքացի է։ Նրա 71-ամյա կինը ավելի վաղ 1 տարվա ազատազրկման էր դատապարվել՝ ամուսնու հանցավոր գործունեությանը օժանդակելու մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը։

Լոս-Ալամոսը ԱՄՆ-ում  միջուկային զենքի շուրջ գաղտնի աշխատանքներ տանող առաջատար երկու լաբորատորիաներից մեկն է, հիմնադրվել է 1943 թ.։ Այդ գիտական կենտրոնում այսպես կոչված Մանհեթենի նախագծի շրջանակներում են ստեղծվել առաջին միջուկային մարտագլխիկները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակի փողոցում «Hyundai Elantra»-ն, «BMW»-ն ու «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում
Մայրաքաղաքում «Գազպրոմ Արմենիա»-ի փնթի ու ոչ արդյունավետ աշխատանքի...
Փաստաբանները պնդում են, որ Միկա Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնnւթյուն չի գործադրել
Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի...
Հայտնի է՝ ինչու է Նոր Արեշում փլուզում տեղի ունեցել. կառուցապատողը վնասել է ջրատարի հենապատը
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեոի հարակից տարածքում...
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
Ոստիկաններն ու պարեկները «Օպել» մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի…
Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո)
Տեսանյություն երեւում է, թե ինչպես է հողաշերտը փլվում ու սահում ցած...
Բրազիլիայի հարավում հեղեղումների հետեւանքով մահացածների թիվը մոտեցել է 80-ին
Բրազիլիայում հեղեղումներից մահացածների թիվը հասել է 78-ի...
Ամենաշատ