News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կեղտաջրերի մաքրման գործում մասնագիտացած ամերիկյան Clean Water Services ընկերությունը որոշել է գարեջրի արտադրություն հիմնել: Նոր արտադրանքի համար մշակված կոյուղաջրեր են օգտագործվելու, որոնք եռամակարդակ մաքրում են անցնելու:

Հումքը, այսինքն՝ ստացված մաքուր ջուրը, Clean Water Services-ը փոխանցելու է գարեջրագործական Oregon Brew Crew ընկերությանը, որն էլ զբաղվելու է ալկոհոլային խմիչքի արտադրությամբ:

Ներկայում նահանգի օրենսդրությունը թույլատրում է մաքրված կեղտաջրերն օգտագործել արտադրական նպատակներով: Ըստ Foodbeast-ի, ընկերության ներկայացուցիչ Մարկ Ջոքերսը պատմել է, որ իրենք փորձում են փոխել մաքրված կոյուղաջրերի հանդեպ մարդկանց վերաբերմունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ