News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի բնակիչ Ռայան ՄաքՆայթը Lego-ից հին հռոմեական Պոմպեյ քաղաքն է կառուցել:

Տղամարդը, որին The Brickman են կոչել (անգլերեն brick՝ աղյուս բառից), Lego-ից քաղաքի խոշոր մոդելի պատրաստման համար 470 ժամ է ծախսել (շուրջ 3 շաբաթ): Այն ցուցադրվելու է Սիդնեյի համալսարանի թանգարանում:

Մոդելը պատրաստված է ավելի քան 190 հազար դետալից: ՄաքՆայթը քաղաքը վերականգնել է մեր թվարկության 79 թվականի տեսքով: Հենց այդ տարվա օգոստոսի 24-ին Վեզուվի հրաբխի ժայթքումը կործանեց քաղաքը, որտեղ այդ ժամանակ շուրջ 20 հազար մարդ էր բնակվում:

Ըստ Metro-ի, սա ՄաքՆայթի առաջին խոշոր աշխատանքը չէ: Նախկինում Սիդնեյի համալսարանը նրան պատվիրել էր Lego-ից վերստեղծել Աթենքի Ակրոպոլիսը եւ Հռոմի Կոլիզեյը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ