News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Գերմանիայի Հասսո Պլատերի ինստիտուտի գիտնականները ներկայացրել են մի սարքի փորձանմուշ, որն ունակ է 3D պրինտերի օգնությամբ տարածության վրա առարկաներ փոխադրել: Սարքն անվանել են «Սքոթի»՝ «Աստղային ուղի» սերիալի տելեպորտացիոն համակարգի օպերատորի պատվին:

Համակարգն աշխատում է պարզ սկզբունքով. Makerbot Replicator առաջին 3D պրինտերը լուսանկարչական ապարատի օգնությամբ թվայնացնում է օբյեկտը, ոչնչացնում է այն, կոդավորված հրահանգ ուղարկում երկրորդ պրինտերին, որն առարկան տպագրում է այլ վայրում:

Ըստ Daily Mail-ի, օգտատերը պետք է միայն օբյեկտը տեղակայի համակարգում, ընտրի ստացողին եւ սեղմի «փոխադրել» կոճակը:

Փորձանմուշի հնարավորություններն առայժմ սահմանափակ են: «Սքոթին» առայժմ աշխատում է միայն պլաստմասե առարկայի հետ, ընդ որում, միայն սեւ ներկված (հակադրությունը մեծացնելու համար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ