News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ այսօր՝ հունվարի 29-ին Մինսկի անկախության պալատում  տեղի ունեցած մամուլի ասուլիսն իր տեւողությամբ ռեկորդային է եղել։ Լրագրողների հետ նախագահի հանդիպումը տեւել է 7 ժամ եւ 7 րոպե։ Միջոցառումը սկսվել է Մինսկի ժամանակով 11։00-ին եւ ավարտվել՝ 18։07-ին։

Լուկաշենկոն պատասխանել է բելռուսական եւ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին։ Պետության ղեկավարի կողմից արծարծված թեմաների  շարքում են եղել հետխորհրդային տարածքում տնտեսական եւ քաղաքական վիճակը, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները, Եվրասիական տնտեսական միության  գործունեությունը, ամենատարբեր ուղղություններում ռուս-բելառուսական փոխգործակցությունը ։ Հարցերի մի ամբողջ շարք նվիրված է եղել Բելառուսի սոցիալ-տնտեսական զարգացմանը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները մոտ 40 հարց են առաջադրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ