News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Ադրբեջանը Թուրքմենստանին կոչ են անում մասնակցել Տրանսանատոլիական խողովակաշարի (TANAP) նախագծի իրականացմանը: Այս մասին հունվարի 29-ին Աշխաբադում հայտարարել է Թուրքիայի Ագ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Չավուշօղլուն տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ համագործակցության հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով գազային ոլորտին:

Մասնավորապես, թուրք նախարարի խոսքով, կողմերը քննարկել են Մերձկասպյան շրջանից Եվրոպային գազ մատակարարելու հետ կապված հարցեր՝ եվրոպական ուղղությամբ գազի մատակարարումների տարբերակում եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, դրա հետ կապված Մեւլութ Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Թուրքմենստանին կոչ են արել միանալ TANAP գազատարի շինարարությանը, որի նպատակն է կարեւոր դեր խաղալ եվրոպական շուկա կասպիական բնական գազի մատակարարումները կազմակերպելու գործում: Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ TANAP շինարարության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պատրաստ են, նյութերը՝ գնված, եւ առաջիկայում մրցույթներ են հայտարարվելու:

TANAP նախագիծը ենթադրում է մինչեւ 2019 թվականը գազատար կառուցել՝ ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրից Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով խողովակաշարը հասցնելով Իտալիայի հարավ: Նախատեսվում է դրանով 6 մլրդ խ.մ. գազ մատակարարել Թուրքիային եւ 10 մլրդ խ.մ.՝ Եվրոպային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ