News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայից, Ճապոնիայից եւ այլ երկրներից տասնյակ լրագրողներ  թուրք-սիրիական սահմանային Աքչաքալե անցակետում սպասում են ճապոնացի լրագրող Կենձի Գոտոյի եւ հորդանանցի օդաչու Մուազ ալ-Քասասբեհի ազատ արձակմանը, որոնք «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման զինյալները պատրաստվում են փոխանակել հորդանանյան բանտում գտնվող կին մահապարտ-ահաբեկչի հետ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հորդանանը պատրաստ է Սաջիդա ար-Ռիշաուիին փոխանակել իր օդաչուի հետ: Լրագրողները շարունակում են հերթապահել հսկիչ-անցագրային կետի մոտ, չնայած որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել այն մասին, որ ազատ արձակվելու դեպքում գերիներին Թուրքիա կփոխանցեն հենց Աքչաքալեից: ՌԻԱ Նովոստիի տեղեկացմամբ, լրագրողներն ընտրել են հենց այս անցակետը, քանի որ այն նախկինում էլ օգտագործվել է նման փոխանակումների համար:

Ավելի վաղ համացանցում աուդիոձայնագրություն էր հայտնվել, որտեղ ԻՊ-ի կողմից գերեվարված Գոտոյի անունից ձայնը հայտարարում է ահաբեկիչների պահանջը՝ հորդանանյան բանտում գտնվող մահապարտ-ահաբեկիչ Սաջիդա ար-Ռիշաուիին հանձնելու մասին՝ մինչեւ արեւի մայր մտնելը թուրք-սիրիական սահմանին գերիների հետ փոխանակելու համար: Եթե այդ պահանջը չկատարվի, ապա, ըստ ուղերձի, «հորդանանցի օդաչուն անմիջապես կսպանվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ