News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան առաջարկել է Օլիմպիական խաղեր անցկացնել, որոնց կմասնակցեն միայն տղամարդիկ: Երկիրը ցանկանում է Խաղերի հայտ ներկայացնել Բահրեյնի հետ համատեղ, որտեղ էլ, ըստ ծրագրի, Օլիմպիադային կմասնակցեն միայն կանայք:

Ըստ The Telegraph-ի, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ այդ հայտը չի կարող ընդունվել, քանի որ, կանոնների համաձայն, սեռական խտրականությունն արգելվում է:

Մինչեւ 2012 թվականը Օլիմպիադաներին Սաուդյան Արաբիայից միայն տղամարդիկ էին մասնակցում, քանի որ երկրի օրենքների համաձայն՝ կանայք չեն կարող մասնակցել Խաղերին: 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերից առաջ Միջազգային օլիմպիական կոմիտեն ճնշում գործադրեց պետության վրա, ինչի արդյունքում Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք՝ թեթեւ ատլետ Սառա Ատարը եւ ձյուդոիստ Վոջան Շահրհանին, մասնակցեցին Օլիմպիական խաղերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ