News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանությունները մտադիր են գարնանը Հայաստանում համաներում հայտարարել ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցի կապակցությամբ: Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, իշխանական կուլիսներում ներկայումս քննարկվում է, թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածներով դատապարտված անձանց վրա է տարածվելու համաներումը: Նշենք, որ սովորաբար համաներման մասին նախապես չեն հայտարարում, այլ այդ մասին իմացվում է միայն այն բանից հետո, երբ նախագահականը նախագիծն ուղարկում է խորհրդարան, ընդ որում՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս նախագիծը քննարկվում է փակ ռեժիմով, եւ միայն դրական եզրակացություն ստանալուց հետո այն ներկայացվում է ԱԺ լիագումար նիստին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ