News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն աշխարհի  ամենաարդյունավետ գործող կառավարություններից մեկն է, եթե ոչ՝ ամենաարդյունավետը: Նման եզրակացության կարելի է հանգել ուսումնասիրելով կառավարության 2014 թ. օգոստոսի մեկից մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար  գործունեության միջոցառումների ծրագրի կատարողականը: ՀՀ կառավարությունը կատարել է ծրագրի բոլոր կետերը 100 տոկոսով: Այսինքն՝ բացարձակ, կատարյալ, իդեալական, անթերի, կատարողական: Կետերի քանակը 75-ն է: Դրանցից միայն երկուսի կատարումն է մի փոքր ուշացել՝ մինչեւ 30 օրով: Պարզապես հարց է ծագում, թե եթե կառավարությունն իր հանձնառությունները կատարում է 100 տոկոսով, ինչո՞ւ է Հայաստանն այսքան աղքատ ու անզոր: Այս կատարողականը  այսօր քննարկվելու է ՀՀ կառավարության հերթական նիստում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ