News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսպանական Իբիցա կղզում կինը ժայռից ընկել է, երբ ընկերը նրան ամուսնության առաջարկ է արել: Դեպքը կատարվել է հունվարի 27 –ի երեկոյան՝  Կալա Տարիդա կուրորտում:

Դիմիտրինա Դիմիտրովան (Dimitrina Dimitrova)՝ Բուլղարիայի 29-ամյա քաղաքացուհին, եկել էր կղզի, որտեղ ընկերը մատուցող էր աշխատում: Երիտասարդը նրան ժայռի վրա զբոսնելու է հրավիրել, որտեղից մայրամուտի գեղեցիկ տեսարան է բացվում, եւ այնտեղ էլ  ամուսնության առաջարկ արել: Ուրախությունից թռչկոտելով՝ կինը կորցրել է հավասարակշռությունը եւ գահավիժել 20 մետր բարձրությունից, հայտնում է The Daily Mail-ը:

Երբ դեպքի վայր են ժամանել բժիշկները, Դիմիտրովան դեռ ողջ է եղել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Իսպանիայի քաղաքացիական ավիացիայում կատարվածը որպես դժբախտ դեպք են որակել, հայտնում է  Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ