News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում պատրաստվում են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի այցին, որը կկայանա փետրվարի 4-5-ին, հայտնում է «Կոմերսանտը»:

«Եթե կողմերը ամեն ինչի մասին պայմանավորվեն, սա կլինի ամերիկյան դիվանագիտության ղեկավարի առաջին այցը Մոսկվա՝ 2013թ. մայիսից հետո»,- հիշեցնում է թերթը:

Ըստ թերթի տեղեկությունների՝ ռուսական եւ ամերիկյան կողմերը մի քանի օր է դիտարկում են նման հնարավորությունը, սակայն այցը վերջնական հաստատված չէ:

Վաշինգտոնում ՏԱՍՍ-ի թղթակից Անդրեյ Շիտովը հայտնում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի Մոսկվա այցի հարցը իրոք արդեն բավական ժամանակ քննարկվում է: Սա հաստատել է ռուսաստանցի  դիվանագետը:

Ուկրաինայի իրավիճակը հավանաբար հանդիպման առանցքային թեմա կդառնա: Ըստ թերթի՝ նախարարները մտադիր են քննարկել նաեւ միջազգային մի շարք այլ սուր  հարցեր՝ արաբա-իսրայելկան կարգավորումը, Իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայի իրադրությունը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ