Ջորջիա նահանգի տեխնոլոգիական ինստիտուտը նոր տեսագրություն է ներկայացել, որտեղ չորս ռոբոտներ զբաղվում են երաժշտությամբ: Մեքենաները ոչ միայն նվագում են ներդրված ծրագրով, այլեւ հանպատրաստից երաժշտություն են հորինում:
Երեք փոքրիկ ռոբոտներ (նախագծի հեղինակը նրանց Shimin է անվանել) անում են աշխատանքի պարզ մասը, որը գործիքների հետ չի առնչվում. Երկուսը կատարում են հարվածայինների շարքը, իսկ մեկը՝ ուղեկցող երաժշտությունը:
Չորրորդ՝ խոշոր Shimon ռոբոտը հանպատրաստից ստեղծագործում է մարիմբայով: Սկզբում նրա համար դժվար է կռահել, թե ինչպես գտնել հարկավոր նոտաները: Այսինքն՝ ռոբոտը կամ սխալ օկտավայում է սեղմում նոտան, կամ այն ընդհանրապես բաց թողնում:
Նման ունակությունը պայմանավորված է ռոբոտատեխնիկայի ավելի ընդհանուր խնդրով՝ ծրագրավորման հետ կապված դժվարություններով, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը: