News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահը չի բնորոշել Խոջալուի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Այդ մասին ասել է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը (Ֆելլեր)՝ պատասխանելով դիտարկմանը, թե Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ՄԱԿ ԳԱ-ում Հոլոքոստի հիշատակի միջազգային օրվան նվիրված ելույթի ժամանակ, խոսելով ցեղասպանությունների մասին, անդրադարձել է Խոջալուի իրադարձություններին:

«Նախ թույլ տվեք ընդգծեմ, որ Իսրայելի նախագահը չի բնորոշում Խոջալուի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Նա խոսում է իրականացված սպանությունների մասին, ինչն անհերքելի իրողություն է, չնշելով, թե ում կողմից են իրականացվել այդ սպանությունները: Հայտնի է, որ 1992թ. Արցախյան ուժերի կողմից թողնվել էր մարդասիրական միջանցք, որով եւ Խոջալուի բնակչությունը հասավ ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Աղդամի մատույցներ, որտեղ նրանք ենթարկվեցին մասսայական սպանդի, ինչը Ադրբեջանի այն ժամանակվա քաղաքական ուժերի  ներքին խաղերի արդյունք էր»,- ասել է Ռիմա Վարժապետյանը:

Ըստ նրա, հայտնի է նաեւ, որ ներկայիս Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ փորձում են ներկայացնել այս իրադարձությունները որպես Արցախյան ուժերի կողմից իրականացված գործողություն քարոզչական հարթակում դիվիդենտներ շահելու նպատակով: «Չեմ բացառում, որ Ադրբեջանի հետ Իսրայելի ունեցած ներկա հարաբերությունները, ինչպես նաեւ ադրբեջանական քարոզչությունը իրենց դերը խաղացել են այն հարցում, որ Իսրայելի նախագահը իր ելույթում հղում է կատարում Խոջալուին՝ չմանրամասնելով ողջ պատկերը: Սակայն եթե ուշադիր նայեք նախագահ Ռիվլինի ողջ ելույթը, կտեսնեք որ նա խոսում է ոչ միայն ցեղասպանությունների, այլ նաեւ քաղաքական նկատառումներով ժողովուրդների կամ մարդկանց խմբերի դեմ իրականացվող բռնության բոլոր երեւույթների դատապարտման մասին»,- ասել է հրեական համայնքի ղեկավարը:

Վերջինս կարծում է, թե Իսրայելի նախագահի ելույթում Հայաստանի քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայության համար առանցքային հատվածը 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված կոտորածների մասին անդրադարձն է: «Նախագահը ոչ միայն այդ իրադարձությունների մասին խոսում է որպես ցեղասպանության, այլ նաեւ ընդդծում է այդ իրադարձությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի եւ հետագայում աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցած ողբերգությունների միջեւ կապի մասին: Նախագահ Ռիվլինը խոսում է նաեւ 100-ամյա ժխտողականության մասին՝ ընդգծելով, որ Իսրայել երկրում ոչ մեկը չի կարող ժխտել տեղի ունեցածը: Սա աննախադեպ առաջընթաց է Իսրայելի կողմից  Հայոց ցեղասպանության փաստի անվերապահ ճանաչման ճանապարհին, ինչը վստահ եմ տեղի է ունենալու վաղ թե ուշ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ