Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 17.40-ին, բաժին է ներկայացել ԻԻՀ քաղաքացի, 1967 թ. ծնված Ազար Ք.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունվարի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով: