News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի եւ Ռուսաստանի շուրջ վերջին ամիսներին զարգացող իրադարձությունները Հարավային Կովկասի երկրներին ստիպում են սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, համոզված են ամերիկյան փորձագետները:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Վուդրո Վիլսոնի կենտրոնում կազմակերպված «Անվտանգությունն ու էներգետիկ խնդիրները Հարավային Կովկասում» քննարկումների ընթացքում մասնագետները խոսել են տարածաշրջանի ներկա մարտահրավերների ու ապագա զարգացումների մասին:

Հարավային Կովկասին սպասում է վտանգավոր իրավիճակ, քանի որ տարածաշրջանի երկրները Ուկրաինայի շուրջ տեղի ունեցածից հետո Արեւմուտքն ավելի թույլ կողմ են համարում եւ միտված են սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է «Ամերիքըն Էնթըրփրայզ» հաստատության փորձագետ Մայքլ Ռուբինը:

Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանքն ավելացրել է, որ Մոսկվան փորձում է ապացուցել նախկին ԽՍՀՄ-ի երկրներին, որ ինքն է միակ ուժը, որը կարող է կամ ապահովել այդ երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, կամ էլ երկրները պատառների տրոհել, եւ որ Արեւմուտքը նրանց չի օգնի:

«Մինչդեռ Հարավային Կովկասի անվտանգությունը կարեւորագույն դեր է խաղում Միացյալ Նահանգների անվտանգության համար՝ դա մեր անվտանգությունն է: Ու եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, ապա Ռուսաստանը կարող է դրան միջամտել, ու դա կլինի մի մեծ աղետ, ավելի մեծ, քան պատերազմն ինքնին», - ասել է Բլանքը:

Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի՝ Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Ջեֆրի Մանքոֆի կարծիքով էլ՝ Մոսկվան փորձում է հավաստիացնել թե՛ ադրբեջանական եւ թե՛ հայկական կողմին, որ ղարաբաղյան կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Միեւնույն ժամանակ, փորձագետը չի կարծում, թե Մոսկվայի գործողությունները լուրջ արդյունքի կբերեն հեռանկարային առումով:

«Անշուշտ, ներկայում Հարավային Կովկասի երկրները փորձում են չհեռանալ Ռուսաստանից ու չզայրացնել Մոսկվային, սակայն նրանք բոլորն էլ սկսել են նոր գործընկերներ որոնել, քանի որ Ռուսաստանն ապացուցել է Ուկրաինայի օրինակով, որ վստահելի գործընկեր չի կարող համարվել», - ասել է Մանքոֆը:

Այսպիսով, նրա կարծիքով, ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանն իր գործողություններով հասնելու է հակառակ արդյունքի, ու եթե կարճատեւ ժամանակով Մոսկվային նույնիսկ հաջողվի իր Եվրասիական միության գաղափարը պարտադրել հարեւաններին, ապա երկարատեւ հեռանկարի տեսանկյունից դրանով նա վանում է իրենից բոլոր գործընկերներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ