News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհի 14 երկրում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «ՎիմպելԿոմ ԼԹԴ»-ն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում, հայտարարում է «Make Your Mark» նախաձեռնության մեկնարկի մասին։

Այս նախաձեռնությունը հանդիսանում է «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը եւ նպատակն  ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»:

Բնակչության թվի արագ աճով պայմանավորված այսօր աշխարհում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ բախվում են երիտասարդները. այն է աղքատություն, գործազրկություն, ոչ լիարժեք առողջապահություն եւ կրթություն, սննդի անվտանգություն, սահմանափակ ռեսուրսներ, կլիմայի փոփոխություն եւ այլն: «Make Your Mark» նախաձեռնության նպատակն է երիտասարդներին տրամադրել տեխնոլոգիական գործիքներ, աջակցություն, ուղղորդում, որոշ դեպքերում` բազային կրթության հնարավորություն, եւ օգնել նրանց հաղթահարել այս խոչընդոտներն եւ ստեղծել իրենց ապագան:

«Առաջիկա տարիների ընթացքում երիտասարդները կբախվեն բազմաթիվ մարտահրավերների հետ: «Թող քո հետք»-ի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք նրանց` ճիշտ կառուցել իրենց ապագան: Ես հպարտ եմ այս ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներով, սակայն այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ավելի հեռուն գնալու», - նշեց «ՎիմպելԿոմ»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ջո Լունդերը:

«Make Your Mark»  ծրագիրը բացկացած է 3 հիմնական ուղղություններից.

- Աջակցել կրթություն ստանալու հնարավորությունից զրկված երիտասարդներին բարելավելու իրենց կյանքը։

- Աջակցել երիտասարդ ձեռներեցներին իրականություն դարձնել իրենց գաղափարները օգտագործելով բջջային տեխնոլոգիաները։ Ստեղծել նոր թվային բիզնեսներ` օգնելով երիտասարդներին, նրանց համայնքներին եւ զարգացնելով տվյալ տարածաշրջանի տնտեսությունը:

- Ոգեշնչել երիտասարդներին օգտագործել իրենց էներգիան, ստեղծագործական եւ բիզնես գաղափարները հասարակության մարտահրավերները հաղթահարելու նպատակով։ Օգնել ստեղծելու «ծառայություններ հասարակության համար» (առողջապահության, կրթության, ֆինասնական եւ գյուղատնտեսության ոլորտներում)` ձեւավորելով ավելի կայուն ապագա երիտասարդների, համայնքների եւ հասարակության համար:  

«Make Your Mark»  նախաձեռնության միջոցով «ՎիմպելԿոմ»-ը նպատակ ունի էլ ավելի ընդլայնելու եւ զարգացնելու բոլոր այն սոցիալական ծրագրերն, որոնք արդեն իսկ իրականացվում են Ընկերության տարբեր բիզնես միավորներում եւ գործող ընկերություններում` նպատակ ունենալով խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը։ 

Ընկերությունն այսուհետ կանոնավոր կերպով կտեղեկացնի իրագործված ծրագրերի եւ առաջընթացի մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով առանձին դեպքերի ուսումնասիրությանը:

«Make Your Mark»  նախաձեռնության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետեւելով այս հղմանը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ