News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող առեւտրականներին գոհացրել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումը: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Կառավարության մոտ հավաքված առեւտրականներին տեղեկացրին վարչապետի հետ հանդիպումից դուրս եկած պատվիրակության անդամները:

«Ես չեմ վախեցել, դաժե վարչապետից խնդրել եմ, որ Ալավերդյանին գործից հանի: Այնքան եմ ոգեւորված վարչապետի հետ հանդիպումից, հասկացա, որ ինքը մեր կողմից ա»,- հայտարարեց առեւտրականներից Արմեն Ներսիսյանը:

Առեւտրականները տեղեկացրին, որ վարչապետի հետ քննարկմանը նրան ներկայացրել են օրենքի վիճահարույց կետերը՝ այդ թվում տարեկան շրջանառության ցածր շեմն ու փաստաթղթավորման հարցը: Առեւտրականների խոսքով՝ վարչապետը խոստացել է քննարկել բարձրացված խնդիրները եւ երկուշաբթի պատասխան տալ:

Առեւտրականները երկուշաբթի առավոտյան կհավաքվեն Ազգային ժողովի շենքի մոտ, այնուհետեւ կշարժվեն Կառավարություն՝ լսելու վարչապետի պատասխանը: Մինչեւ այդ նրանք կշարունակեն աշխատել:

Նշենք, որ առեւտրականները նաեւ դադարեցրին այսօր սկսած ՝իրենց անժամկետ նստացույցը Կառավարության շենքի մոտ:

Հիշեցնենք, որ առեւտրականների 15 հոգանոց խումբն այսօր ընդունել էր վարչապետի առաջարկը եւ բարձրացել էր Կառավարության շենք՝ նրա հետ հանդիպելու:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքով առաջարկվում է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, միաժամանակ, տնտեսավարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2014 թվականի նոյեմբերից 1-ից, սակայն բողոքի ակցիաներից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչեւ փետրվարի 1-ը։ Նոր փոփոխությամբ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսվարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝տուգանվելու 20 հազար դրամով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որ օրենքն ուղղված է խոշոր բիզնեսին  հարկային դաշտ բերելուն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ