News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում 6 ամիս անց հիշել են ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամին՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված եւ ոչնչացված Հասան Հասանովին:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, «Ադրբեջանում իրավական բարեփոխումների կենտրոն»-ի  հասարակական միավորում նախագահ Անար Բագիրովը հայտարարել է, որ Հասանովի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգքրի 115-րդ (պատերազմի կանոնների խախտում) եւ 116-րդ (զինված հակամարտությունների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում) հոդվածներով:

Միեւնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի այնտեղ քննվի նույն դիվերսիոն  խմբի անդամների, Արցախում դատապարտված Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանություններն ավելի քան մեկ ամիս թույլ չեն տալիս ԿԽՄԿ-ին այցելել գերեվարված Արսեն Բաղդասարյանին: ԼՂՀ-ի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը այս հարցում լռություն է պահպանում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը, Դիլհամ Ասկերովը, ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի դրանից, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել: Հասանովի դին հայկական կողմը հոկտեմբերին հանձնել է Ադրբեջանին:

2014թ.-ի դեկտեմբերի 29-ին ԼՂՀ առաջին ատյանի դատարանը Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւին 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանցի դիվերսանտները բողոքարկել են առաջին ատյանի կայացրած որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ