News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանափոխության պահանջը մշտապես եղել է խորհրդարանական եռյակի օրակարգում: Այս մասին հունվարի 30-ին խորհրդարանական եռյակի նիստի ավարտին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ պատգամավորի՝ օրակարգում շարունակում է մնալ կառավարման ճգնաժամի հարցը, եւ հաջորդ շաբաթ կայանալիք խորհրդարանի նիստի ընթացքում, որպես արտահերթ հարց, երեք քաղաքական ուժերի կողմից բարձրացվելու է ճգնաժամի վերաբերյալ հարցը:

Ինչ վերաբերում է նրան՝ սպասվում է արդյոք թեժ քաղաքական գարուն, ապա, ինչպես ասել է ընդդիմադիրը, ինքը չգիտի՝ ով է ներմուծել «թեժ գարուն» եզրը, սակայն միանշանակ գիտի, որ  «պետք է քայլեր ձեռնարկվեն՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»:

Ռուբեն Հակոբյանը նաեւ նշել է, որ զանգվածային ցույցեր անցկացնելու հարցը քննարկվելու է խորհրդարանական եռյակի նախաձեռնությամբ կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստում:  «Եթե խորհրդարանի արտահերթ նիստը չկայանա կամ էլ կայանա՝ առանց ցանկալի արդյունքի, ապա քննարկվելու է զանգվածային ցույցեր անցկացնելու հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ