News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 5-ից հետո նախատեսվում է խորհրդարանական եռյակի առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննսիյանի հանդիպում: Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ հենց այդ հանդիպման ընթացքում կորոշվեն խորհրդարանական եռյակի հետագա քայլերը, իսկ համապատասխան «ճանապարհային քարտեզի» մասին լրացուցիչ կհաղորդվի: «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միասնական շտաբերի ձեւավորման եւ համատեղ զանգվածային միջոցառումներում հակասություն տեսնել, շատ սխալվում են: Դրանք զուգահեռ գործընթացներ են, եւ այժմ միավորման ժամանակն է», - հավաստիացրել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի կունենա ոչ իշխանական քաղաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների համաժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Ամենաշատ