News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի «Միկա» մարզադաշտի սեփականատերը կդառնա ՀՀ կառավարությունը: Այս մասին հունվարի 30-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ ներկայացնելով 2014թ. արդյունքները:

Ի պատասխան հարցին՝ հաշվետարների ինչին է պետք մարզադաշտը (նախորդ տարի այն պարտքերի պատճառով անցել էր ֆիննախին), Սահակյանը նշել է.  «Իսկ ինչո՞ւ պետք է պետաշխատողները զրկված լինեն սպորտով զբաղվելու հնարավորությունից: Կարծում եմ, որ ոչ միայն ֆինանսների նախարարությունը, այլեւ մեր այլ գերատեսչություններ կստանան այն: Բացի դրանից,  տարվա ընթացքում բազմաթիվ մարզական միջոցառումներ են տեղի ունենում: Եթե հիշում եք,  տեղի է ունենում նաեւ պատգամավորների եւ լրագրողների ֆուտբոլի ավանդական խաղ: Այնպես որ մեզ էլ պետք է սպորտով զբաղվելու հնարավորություն տալ»:

Հիշեցնենք, որ 2014 թ. ամռանը հայտնի գործարար Միկա Բաղդասարովին պատկանող մարզադաշտն աճուրդով վաճառվել էր «Արմավիա» սնանկացած ավիաընկերության եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի հարկային պարտավորությունները մարելու համար: Մարզադաշտը պետությանն էր փոխանցվել 9 մլրդ 45 մլն դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ