News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի գործով դատապարտյալ Շանթ Հարությունյանը, որի համար այսօր՝ հունվարի 30-ին, գործով Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ «Շտապօգնություն» էր կանչվել դատարան, հրաժարվել է բուժօգնությունից:

«Ասեցին՝ մրսածություն է, պոչկես չի, ես էլ ասեցի՝ դե լավ, ուրեմն, պետք չի սրսկել»,- ասաց ամբաստանյալը:

Դատական նիստը վերսկսվեց, որից հետո Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատարանին միջնորդեց գործին կցել Կոլումբիայի համալսարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության տեսագրությունը՝ կրիչով, նշելով, որ այդ  հայտարարությամբ նախագահը խախտել է անմեղության կանխավարկածը։ Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ուսանողների հարցին, ասել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Դատավորների կազմը հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի փետրվարի 2-ին:

Նշենք, որ 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակեց:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ