News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մենք մշտապես թերահավատորեն ենք վերաբերում պատմությունը խմբագրելու փորձերին, եւ կարծում ենք, որ այդ փորձերը ոչ միայն դատարկ են, այլեւ վտանգավոր։ Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հայտարարեց ՀՀ նախագահի վարչակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլի 24-ը որպես Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի օր նշելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի մտադրությանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նախագահը հստակ գնահատական է տվել սեփական պատմությունը խմբագրելու  Թուրքիայի իշխանությունների որոշմանը՝ ելնելով քաղաքական նպատակներից։ «Մենք մեր բոլոր գործընկերներին կհուշենք, որ ոչ նպատակահարմար ենք համարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը տոնական միջոցառումների անցկացումը։ Սակայն եթե որոշ երկրների ներկայացուցիչներ, իրենց շահերից ելնելով, այդ օրը մեկնեն Թուրքիա, մենք մեր միջոցառումները չպետք է կապենք դրա հետ», - ասել է Վիգեն Սարգսյանը»։

«Եթե որեւէ մեկը կանգնած է մեր կողքին, մենք դա գնահատում ենք, եթե գերադասում է որեւէ այլ վայրում գտնվել, մենք համապատասխան եզրահանգումներ ենք կատարում», - եզրափակել է Վիգեն Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ