News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը թույլատրել եւ հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի՝ Արժեշղթայի զարգացման ենթակառուցվածքներ ենթաբաղադրիչի շրջանակներում ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքների իրականացումը Տավուշի եւ Վայոց Ձորի վեցական համայնքներում:

Հավանություն է տրվել ծրագրի շրջանակում տնտեսված մոտ 1,478 մլրդ դրամով շինարարական աշխատանքների ցանկում լրացուցիչ օբյեկտներ ներառելուն, ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերի վերակառուցման նախագծման շինարարություն իրականացնելուն: Շինաշխատանքները կիրականացվեն Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի մարզերի համայնքներում:

Նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է նաեւ «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում նախորդ տարի իրականացված եւ 2015 թվականին նախատեսվող աշխատանքներին առնչվող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ