News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վիլեն  Գաբրիելյանին  եւ Նարեկ Մարտիրոսյանին մարմնական վնաս պատճառելու եւ ծեծելու  դեպքի առթիվ։

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերն առ այն, որ 2015թ. հունվարի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Կողբացի 29 հասցեի մոտ անհայտ անձինք ձեռքերով, ոտքերով եւ մահակներով հարվածներ հասցնելով, ծեծել են  Վիլեն Գաբրիելյանին եւ Նարեկ Մարտիրոսյանին։

Հասցվածի  հարվածների հետեւանքով  Վ.Գաբրիելյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է  թեթեւ վնաս՝ փակ գանգուղեղային վնասվածքի, զույգ ակնակապճային եւ քթի շրջանների փափուկ հյուսվածքների, ձախից՝ ենթաշաղկապենային արյունազեղումների, աջ ճակատային շրջանի քերծվածքի, աջ եւ ձախ գագաթային, ձախ քունքագագաթային եւ ձախ ստորին կոպի շրջանների սալջարդ վերքերի ձեւով:

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  հունվարի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ եւ 118-րդ հոդվածների հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւանի Ամիրյան եւ Կողբացի փողոցների խաչմերուկում՝ Չարենցի անվան դպրոցի մոտ ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին: Նա Facebook սոցիալական ցանցում հայտնի է «Նավակ Ճոճողը» անունով:

Նրա վրա հարձակվել են 4 դիմակավորված անձինք եւ փորձել են նստեցնել մեքենան: Վիլենը չի ենթարկվել նրանց, որից հետո նրանք բեյսբոլի մահակներով ծեծի են ենթարկել ակտիվիստին: Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նախնական հետազոտության արդյունքների համաձայն, Վիլեն Գաբրիելյանը գլխուղեղի ցնցում է ստացել: Այլ մանրամասներ հայտնի կդառնան ամբողջական հետազոտությունների անցկացումից հետո:

Նախնական ստուգման արդյունքում պարզվել է, որ Վիլեն Գաբրիելյանը կոտրվածքներ եւ ներքին օրգանների վնասվածքներ չունի, հարվածներից դեմքին այտուցներ եւ կապտուկներ էին առաջացել, բժիշկները նաեւ կարեր են դրել գլխին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ