News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կարգադրությամբ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վ.Ավագյանն ազատվել է աշխատանքից անձնական դիմումի համաձայն:

Մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզպետի մեկ այլ կարգադրությամբ հունվարի 29-ից «Քաջարանի բժշկական կենտրոն» տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հովիկ Դավթյանը՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացումը:

Հիշեցնենք, որ Քաջարանի 13 քաղաքացիների մոտ հայտնաբերվել է հեպատիտ C: ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Քաջարանի բժշկական կենտրոնում իրականացրել էին ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություն, որի արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ շեղումներ էին հայտնաբերվել: Մասնագետները չեն բացառում, որ վարակի աղբյուրը կարող էր հենց կլինիկան լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ