News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեեւ ԵԽԽՎ-ն ռուսական պատվիրությանը զրկել է ձայնի իրավունքից, Ռուսաստանը կշարունակի մասնակցել Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի, ինչպես նաեւ ԵԽ այլ մարմինների աշխատանքներին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել մասնակցել Եվրոպայի խորհրդի ծրագրերի իրականացմանը:

Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ համարվում է ԵԽ բյուջեի հիմնական վճարողներից: Նշենք, որ այս հինգ երկրների վճարումները կազմում են խորհրդի ընդհանուր բյուջեի առնվազն 50%-ը:

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանին ձայնից զրկելու ԵԽԽՎ որոշումը վկայում է, որ այս փուլում ԵԽԽՎ-ում են հայտնվել այնպիսի ուժեր, որոնք օգտագործում են Ուկրաինայի ներքին կոնֆլիկտը «համաեվրոպական համագործակցության ենթակառուցվածքները խարխլելու փորձերում»:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ԵԽԽՎ-ում որոշում է կայացվել մինչեւ ապրիլ Ռուսաստանին զրկել ձայնի իրավունքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ