News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը



Մարդկանց եւ ճտերի միջեւ ընդհանուր գիծ է հայտնաբերվել. երկուսն էլ կարծում են, որ թվերը ձախից աջ են մեծանում: Գիտափորձի արդյունքում նման եզրահանգման են եկել իտալացի գիտնականները՝ Science ամսագրի հոդվածի հեղինակները:

Չնայած ճուտիկները զուրկ են հաշվելու ունակությունից, նրանք օբյեկտների խմբերը տարբերակում են դրանց քանակությամբ: Փորձի ժամանակ նախ ճտերին ցուցադրել են 5 կետով քարտ, որի հետեւում որդ են թաքցրել: Այնուհետեւ, ընտրելով երկու կետով երկու քարտերից մեկը՝ ճտերը սնունդը փնտրել են ձախ քարտի հետեւում:

Գիտնականների համոզմամբ, թվային շարքն առաջ է գալիս ոչ միայն ուսուցման արդյունքում. դա ի ծնե հատկություն է, որը ձեւավորվել է միլիոնավոր տարիների առաջ, էվոլյուցիայի ընթացքում:

Նույնիսկ արաբների փորձը, ովքեր մեծ տարիքում են սկսում հաշվել աջից ձախ (գրելու ուղղությանը համապատասխան), խոսում է այն մասին, որ ի ծնե թվային ուղղությունը փոփոխության է ենթարկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ