News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում պայմանական վաղաժամկետ ազատ են արձակել «մահվան էսկադրոնի» նախկին ղեկավար Յուջին դե Քոքին, որը պաշտպանում էր ապարտեիդի ռեժիմը: 66-ամյա Դե Քոքին անվանել են «գերագույն չարիք»:

Արդարադատության նախարար Մայքլ Մասութան հայտարարել է, որ դե Քոքի ազատ արձակումը կատարվել է «ազգի համախմբման եւ հաշտեցման շահերից ելնելով»: Մասութան ուշադրություն է դարձրել, որ հանցագործը զղջացել է եւ օգնել իշխանություններին գտնել իր նախկին զոհերից մի քանիսի մասունքները, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Յուջինա դե Քոքին կալանավորել են 1994-ին, երբ ՀԱՀ-ում հրաժարվեցին ապարտեիդի համակարգից: 1996-ին դե Քոքը դատապարտվել է 212 տարվա ազատազրկման՝ սպանությունների, մահափորձերի, առեւանգումների ու խարդախությունների մեղադրանքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ