News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այն տղամարդիկ, որոնք միասնում են կրոնական ծայրահեղական խմբավորումներին, ինչպիսին է, օրինակ, «Իսլամական պետությունը», «անհաջողակներ» եւ պոռնոգրաֆիայի մոլի սիրահարներ են:

Նրա խոսքով, բռնության դիմողները ցածր ինքնագնահատական ունեն եւ կանանց շրջանում առանձնապես հաջողություն չեն վայելում:

Որպես օրինակ նա նշել է ծայրահեղականության մասին MI-5 գործակալության զեկույցը, որում ջիհադականների հոգեբանական պատկերն են կազմել:

«Եթե դուք ուսումնասիրեք մահապարտ-ահաբեկիչների հոգեբանական տվյալները, ապա կտեսնեք, որ նրանք, որպես կանոն, պոռնոգրաֆիայի մոլի սիրահարներ են»,- Ջոնսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն: Նա նաեւ նշել է, որ զինված խմբավորումներին մասնակցությունը նրանց հնարավորություն է ընձեռում «հաղթող զգալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ