News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոնդոնում Ուինսթոն Չերչիլի հրաժեշտի խորհրդանշական արարողություն են կազմակերպել՝ նվիրված հունվարի 30-ին նրա հուղակավորության 50-դ տարելիցին:

Արարողությանը մասնակցել են գործչի ընտանիքի անդամները, որոնք գնացել են այն կառքով, որով 50 տարի առաջ Չերչիլի դին տարել են Վաթերլոուի կայարան, այնուհետեւ հատուկ գնացքով՝ Բլեդոնի գյուղական գերեզմանատուն:

Հիշատակի արարողությանը մասնակցել է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Իր ելույթում նա նշել է, որ նույնիսկ 50 տարի անց Չերչիլը շարունակում է «ոգեշնչել ամբողջ աշխարհին»:

Սըր Ուինսթոն Լեոնարդ Սփենսեր-Չերչիլը բրիտանացի պետական եւ քաղաքական գործիչ է, Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել 1940-1945 եւ 1951-1955 թվականներին: Եղել է զինվորական, լրագրող, գրող, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականության Նոբելյան մրցանակակիր:

2002 թվականին BBC-ի անցկացրած հարցումների արդյունքներով, Չերչիլին կոչել են պատմության ամենաականավոր բրիտանացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ