News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանացի կենսաբանները պարզաբանել են Nicrophorus բզեզների նույնասեռական վարքը՝ էվոլյուցիոն նպատակահարմարության տեսանկյունից:

Գիտնականները որոշել են փորձարկել 1989 թվականին ամերիկյան կենսաբան Հադսոն Ռիվի կողմից առաջադրված ընկալման շեմին տեսությունը: Ռիվի կարծիքով, զուգընկերոջ սեռը ճանաչելու ժամանակ հաճախակի շփոթմունքի իրավիճակում սեռի ներկայացուցիչների դեֆիցիտը սեռերից մեկի մոտ սեռական անկարգության շեմին է հասցնում: Այլ կերպ ասած, եթե բզեզը դժվարանում է որոշել մյուս բզեզի սեռը, իսկ էգերը շրջապատում քիչ են, միջատները սկսում են առաջին իսկ պատահածի հետ զուգավորվել:

Այս տեսությունը ստուգելու համար Ուլմի համալսարանի գիտնականներն անտառից մի քանի բզեզ են բերել լաբորատորիա: Մի քանի գիտափորձի ընթացքում կենսաբանները փոխել են միջատների կենսապայմանները, այդ թվում՝ սննդի եւ էգերի հասանելիությունը: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Biology Letters ամսագրում:

Ռիվի տեսությունն ամբողջությամբ հաստատվել է. էգի դեֆիցիտի պարագայում բզեզները սկսել են զուգավորվել ցանկացածի հետ, ինչը գերազանցել է նույնասեռական կապերի հաճախանակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ