News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2014 թվականին Հայաստանի ութ սահմանային կետերից ՀՀ քաղաքացիների սահմանահատումներն ամփոփելիս կարելի է գալ այն եզրահանգման, որ այս տարի ավելի քան 47 հազար քաղաքացի արտագաղթել է մեր երկրից: Այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Համեմատության համար նշենք, որ նախորդ` 2013 թվականին սահմանահատումների բացասական մնացորդը, կամ նույն է թե՝ արտագաղթողների թիվը կազմել էր ավելի քան 42 հազար մարդ: Այսինքն՝ արտագաղթի թիվն անցած տարի շարունակել է աճել մեր երկրում: Տեղեկացնենք, որ պաշտոնապես ՀՀ մշտական բնակչության թիվը 2015-ի սկզբին եղել է 3 միլիոն 10 հազար (այս թիվը ներառում է նաեւ արտագաղթած, բայց ՀՀ քաղաքացիությունից չհրաժարված բնակիչներին), անցած տարի այդ թիվը եղել է 3 միլիոն 17 հազար: Այսինքն՝ ՀՀ մշտական բնակչության թիվն այս տարի պաշտոնապես նվազել է 7 հազարով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ