News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը մինչեւ անցած տարվա դեկտեմբերը միակ հայկական ուղեւորափոխադրողն էր, հնարավոր է՝ այս տարվա մարտի վերջին վերսկսի չվերթներ իրականացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց «Էյր Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանը: Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին, երբ նշված ընկերությունը դադարեց չվերթներ իրականացնել, ընկերության տնօրինությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ խոստանում էին անցած տարվա դեկտեմբերի վերջին վերսկսել չվերթները:

Սակայն դեկտեմբերի վերջին «էյր Արմենիայի» տնօրեն եւ պաշտոնական սեփականատեր Արսեն Ավետիսյանը հայտարարեց ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը ուկրաինական «East Prospect Fund» ընկերությանը վաճառելու մասին: Ըստ այդմ, «Էյր Արմենիան» գործնականում դադարեց հայկական փոխադրող լինել, եւ ներկայումս Հայաստանը չունի կանոնավոր չվերթներ իրականացնող հայկական ընկերություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ