News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեից պատասխանելով մեր թղթակցի գրավոր հարցմանը՝ հայտնել են, որ Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ քննող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական կամ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել:

Հարցին` արդյոք Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրելուց հետո խափանման միջոց ընտրվե՞լ է նրա նկատմամբ, Քննչական կոմիտեից պատասխանել են, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրելու պահին ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով նրա նկատմամբ արդեն իսկ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը, այսինքն` վերջինս արդեն իսկ գտնվել է կալանքի տակ, ինչպիսի պայմաններում բացակայում են նրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված խափանման միջոց կիրառելու վերը թվարկված հիմքերը, ուստի նրա նկատմամբ կրկնակի խափանման միջոց չի ընտրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ