News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի խորհրդարանը երրորդ փորձից էլ նախագահ չի ընտրել։ Քվեարկությունը, որը կայացել է հունվարի 30-ին ազգային խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում՝ 20 մարզերիի ներկայացուցիչների մասնակցությամբ, լրլին արդյունք չի տվել։ Ընտրողների մեծամասնությունը դատարկ քվեաթերթիկներ է հանձնել։

Սպասվում է, որ հունվարի 14-ին պաշտոնից հեռացած Ջորջո Նապոլիտանոյի իրավահաջորդը կընտրվի հունվարի 31-ին՝ 4-րդ քվեարկության ընթացքում, երբ թեկնածուին ընտրվելու հանար բավարար կլինի ձայների պարզ մեծամասնությունը (505՝1009-ից)։ Առաջին երեք փուլերում այդ շեմը պահանջում է ձայների երկու երրորդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միակ հնարավոր թելնածու է նշվում ՍԴ դատավոր 73-ամյա Սերջիո Մատարելան։ Նրան աջակցություն է հայտնել Դեմոկրատական կուսակցությունը՝ վարչապետի գլխավորությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ