News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի սպանության հիմնական կասկածյալ Լի Հարվի Օսվալդի դագաղը ոչ թե թաղման բյուրոյին է պատկանում, այլլ նրա եղբորը՝ Ռոբերտ Օսվալդին։ Նման որոշում է կայացրել Թեքսասի դատարանը։

Ֆորթ-Ուերթ քաղաքի դատավոր Դոնալդ Քրոսբին որոշել է, որ թաղման բյուրոյի ղեկավարությունը դիտմամբ է թաքցնել այն փաստը, որ Օսվալդի առաջին դագաղը չի ոչնչացվել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով New York Times-ը։

Ռոբերտ Օսվալդը դատի էր տվել թաղման բյուրոյին՝ իմանալով, որ 2014թ. դեկտեմբերին Baumgardner –ի սեփականատերը դագաղն աճուրդի է հանել։ Լոտը վաճառվել էր 87,5 հազար դոլարով, բայց Օսվալդի եւ թաղման բյուրոյի միջեւ դատական վեճի պատճառով մնացել էր աճուրդի տան պահեստում։  Ըստ Օսվալդի փաստաբանի՝ Քենեդիի սպանության կասկածյալի եղբայրը մտադիր է հնարավորինս շուտ ոչնչացնել դագաղը։

Լի Հարվի Օսվալդին Քենեդու սպանությունից հետո սպանել էր Ջեք Ռուբին։ 1981թ. Օսվալդի մարմինը վերահուղարկավորել էին նոր դագաղում, քանի որ հինը խիստ վատ վիճակում էր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ