News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հերթական դիվերսիայի ժամանակ վիրավորված հայ զինծառայող Հովհաննես Ավանեսյանին նորից վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Նա նշեց, որ ստիպված են եղել անել վիրահատության, քանի որ այդքան օր զինծառայողին անշարժ պահելը կարող էր նոր խնդիրների առաջ կանգնեցնել: «Վիճակը դեռ չի կայունացել, բայց մենք ողնաշարի վիրահատություն արեցինք, ֆիքսցեինք ողնաշարը, բարեբախատաբար, վիրահատությունը բարեհաջող է անցել, առաջիկա օրերին նրան արդեն կնստացնենք»,-ասաց Արամ Ասատուրյանը:

Նա նշեց, որ այժմ զինծառայողի վիճակը կայուն է, մնում է, որ լյարդը հանգիստ լինի եւ նոր խնդիրներ չառաջացնի: Արամ Ասատուրյանը նշեց, որ ի սկզբանե զինծառայողի ողնուղեղը վնասված է եղել, 99 տոկոսով քայլելու հնարավորություն չի ունենա, բայց հրաշքներ լինում են եւ ինտենսիվ ռեաբիլիտացիայի շնորհիվ հնարավոր է ինչ-որ առումով վերականգնել քայլելը:

Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Հունվարի 23-ին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:

Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»:

Հիշեցնենք, որ հայ զինծառայող Հովհաննես Ավանեսյանին Բերդի հիվանդանոցից տեղափոխել են Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ