News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հեղափոխական առաջնորդ էր, որը նախ արմատախիլ արեց կոռուպցիան, հետո այն վերածեց պետական մենաշնորհի։ Այս մասին ասված է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի եւ ֆրանսիացի փիլիսոփա, գրող Բեռնար Անրի Լեւիի՝  The New York Times-ում տպագրված հոդվածում։

«Սահակաշվիլին հեղափոխական առաջնորդ էր, որը նախ արմատախիլ արեց կոռուպցիան, սակայն վերջնարդյունքում այն վերածեց պետական մենաշնորհի։ Համեմատության համար՝ Ուկրաինան միանձնյա չի ղեկավարվում, այլ գործում է զսպումների եւ հակակշիռների համակարգ։ Նման պետությունները դանդաղ են առաջ շարժվում, բայց երկարաժամկետ հեռանկարում կարող են ավելի հաջողակ լինել», - կարծում են «Փրկենք նոր Ուկրաինան» խորագրով հոդվածի հեղինակները։

Սորոսն ու Լեւին կարծում են, որ ժամանակակից Ուկրաինան հարկավոր է համեմատել 2004թ. Վրաստանի հետ, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»։

«Երբ Միխայիլ Սահակաշվիլին դարձավ նախագահ, նա իսկույն ազատվեց պետավտոտեսչության եւ անցակետերի ատելի աշխատակիցներից, ովքեր կաշառքներ էին վերցնում վարորդներից։ Վրաստանի քաղաքացիներն իսկույն հասկացան, որ իրավիճակը դեպի լավն է գնում։ Ցավոք, Ուկրաինան մինչ օրս նման նախագիծ չի իրականացրել», - ասված է հոդվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հարձակման են ենթարկվել չորս ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ
Մայիսի 8-ի գիշերը հարձակումներ են կատարվել ընդդիմադիր գործիչների վրա...
Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրում հեղաշրջում թույլ չի տա
Վախթանգ Գոմելաուրին հայտնել է, որ հեղաշրջում թույլ չի տա...
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Ամենաշատ