News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչական դատարանում շարունակվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հայցը քննությունը՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանը, որը 2008թ.-ին որոշմամբ՝ համալսարանից տարածք է հատկացրել «Օրինաց երկիր» կուսակցությանը:

NEWS.am-ի հետ զրույցում համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը հայտնեց, որ նախորդ դատական նիստը չի կայացել՝ ՕԵԿ-ի չներկայանալու պատճառով:

«Քննությունն իր բնականոն ընթացքով գնում է, հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 6-ին: Սպասենք եւ տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: Ամեն դեպքում, կուսակցությունը մեզ պատկանող տարածքում իր համար տաղավար է պատրաստել: Թե ներսում այս պահին ինչ է կատարվում, չգիտենք»,- ասաց պրոռեկտորը:

Նրա խոսքով՝ եթե դատարանը որոշումը կայացնի հօգուտ համալսարանի, ապա տաղավարը կամ կքանդվի, կամ կհանձնվի պետությանը:

Նշենք, որ այս գործով երրորդ կողմ են հանդես գալիս ՕԵԿ-ը, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եւ պետական գույքի կառավարման վարչությունը:

Հիշեցնենք, որ Ագրարային համալսաանի դասախոսները բողոքում են համասարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի կատարած շինարարության դեմ: ՕԵԿ-ը վստահեցնում է, որ տարածքն իրենց է տրամադրվել 2008թ. քաղաքապետարանի որոշմամբ: Ագրարային համալսարանի անձնակազմի պնդմամբ՝ այդ որոշման մասին իրենք անտեղյակ են եղել, բացի դրանից՝ քաղաքապետարանը լիազորություն չուներ այդ տարածքը տրամադրելու:

Տպել
Ամենաշատ