News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար հարկը հարկավոր է փոխարինել հաստատագրված վճարով։ Այս մասին հունվարի  31-ին հայտարարել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Ըստ նրա՝ սա կպարզեցնի հաշվապահական հաշվառումը, որը փոքր բիզնեսի չափորոշիչներով բավական ծախսատար է։ Կարեւորը՝ այն կազատի նրանց գործարքների ապրանքաշրջանառության բարրդություններից, որից այդքան բողոքում են առեւտրականները։

Եթե ֆիննախը չի ցանկանում բյուջեի մուտքեր կորցնել, ապա կարող է հիմք ընդունել ՓՄՁ-ների ներկայիս գանձումները (տարեկան 20-22 մլրդ դրամ), եւ բաշխել դրանք գործող առեւտրային տաղավարների քառակուսի մետրի հաշվարկով։ Այսինքն՝ հարկը եթե ցածր չլինի, գոնե ավելի պարզ կլինի։ «Յուրաքանչյուրը կվճարի ըստ մակերեսի եւ կմոռանա փաստաթղթաշրջանառության եւ հարկային ստուգումների մասին։ Ահա թե ինչ ենք առաջարկում», - նշել է Սաֆարյանը։

Նշենք, երեկ կառավարության շոնքի մոտ առեւտրականները բողոքում էին շրջանառության հարկի մասին նոր օրենքից, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից։ Ըստ օրենքի՝ հարկային դրույքը  3,5-ից իջեցվել է 1%-ի, բայց հաշիվ-ապրանքագրերի հանդեպ պահանջները խստացվել են։ Ըստ առեւտրականների՝ բարդությունն այն է, որ խոշոր մատակարարները հաճախ հրաժարվում են  դրանք տրամադրելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ