News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոլորադո ամերկյան նահանգի սենատը քվեարկություն չի անցկացրել բանաձեւի վիճելի նախագծի համար, որտեղ բարձր է գնահատվում «Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ռազմավարական համագործակցությունը»: Սնեատի նիստին ներկա է գտնվել Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաեւը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի արեւմտյան շրջանի Հայ դատի ամերիկյան գրասենյակին:

Բանաձեւի նախագծի համահեղինակ Լարի Քրաուդերը համաձայնել է հետ կանչել այդ փաստաթուղթը՝ այն հանելով օրակարգից:Բանաձեւի նախագծի շուրջ քվեարկությունը տեղափոխվել է 2015թ. մայիսի 15-ին:

Նախքան փաստաթղթի հետ կանչելը՝ Քրաուդերը ելույթ է ունեցել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի ներկայությամբ՝ հարգանք հայտնելով Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, որը լայնորեն քննադատվում է մարդու իրավունքների խախտումների համար: «Աղաեւը, անկասկած, ակնկալում էր վերադառնալ Լոս-Անջելեսի իր գրասենյակ՝ մեծամտանալով օրենսդրական հաղթանակով: Սակայն նման հնարավորություն վերջինիս անգամ չի ընձեռնվել», - նշվում է հոդվածում:

Արեւմտյան շրջանում Հայ դատի գրասենյակի գլխավոր տնօրեն Էլեն Ասատրյանը նշել է. «Մենք ուրախ ենք, որ Կոլորադո նահանգը միանում է Միսիսիպիին, Թեննեսիին, Վայոմինգին՝ հաստատելով, որ նա նույնպես չի վաճառվում նախագահ Իլհամ Ալիեւի՝ նավթով հարուստ եւ կառուպացված ռեժիմին»:

Քվեարկությունից մի քանի օր առաջ Հայ դատի գրասենյակն աշխատել է տեղի համայնքների եւ ակտիվիստների առաջնորդների հետ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավտորիտար եւ կոռումպացված ռեժիմի մասին օրենսդիրներին նախազգուշացնելու նպատակով, որը վերջին ժամանակներս ավելի լայնորեն է լուսաբանվում մամուլում, օրինակ «The Wall Street Journal»-ում եւ «The New York Times»-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ