News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սիրային կախվածությունը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան ալկոհոլայինն ու թմրանյութայինը, կարծում են գիտնականները։ Կախվածության մեջ գտնվող մարդիկ հայտնվում են ներքին դեֆիցիտի վիճակում եւ  աստիճանաբար հասնում ուժասպառության։

Շատ նշաններով՝ սիրային կախվածությունը կարելի է վերագրել կլինիկական խանգարումների, որից ազատվելը պրոֆեսիոնալ հոգեբանական օգնություն է պահանջում։

Սա ուսումնասիրության ընթացքում պարզել են գիտնականներ Սվետլանա Սկվորցովան եւ Վլադիմիր Շումսկին։

Հարաբերություններում կախվածության ֆենոմենը կյանքում բավական հաճախ է հանդիպում, փոխանցում է  OPEC պորտալը։

Ուսումնասիրության ընթացքում հեղինակները մշակել են կախվածության ֆենոմենի կառուցվածքային մոդելը, որը պարունակում է  կախվածության բոլոր դեպքերի բաղադրամասերը՝ ազատության կորուստ, արժեքների հորիզոնի նեղացում, անդեմ վերաբերմունք զուգընկերոջ նկատմամբ։

Արդյունքները ցույց են տվել, որ սեռը չի որոշում սիրային կախվածության բնույթը։ Թե կանայք եւ թե տղամարդիկ միատեսակ սիմպտոմներ են նկարագրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ